ՀՀ ԱԳՆ. ՌԴ-ում քննարկվելու է բացառապես ռազմական գործողությունների դադարեցումը![]() 9 հոկտեմբերի 2020 - 13:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են»,- ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր՝ Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են, որ մասնակցելու են (գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով-խմբ․) Մոսկվայի հրավիրած խորհրդակցություններին։ Հոկտեմբերի 9-ին՝ կեսգիշերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել դադարեցնել Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունները՝ գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով, ինչպես նաև կողմերի արտգործնախարարներին հրավիրել ՌԴ՝ այդ հարցերով խորհրդակցությունների։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |