Նախագիծ․ Կամավորագրվողները կկարողանան պահպանել աշխատատեղերը![]() 9 հոկտեմբերի 2020 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը պահպանվում է, նա ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ վարձատրման հետ կապված հարցերը կարգավորվում են աշխատողի ու գործատուի համաձայնությամբ: Ազգային ժողովը 85 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության առաջարկած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը միտված է զինծառայության բոլոր տեսակների հետ կապված հարաբերությունները կարգավորելուն, մինչդեռ այժմ կարգավորում կա բացառապես պարտադիր զինվորական ծառայության հետ կապված հարաբերություններում: Մնացած դեպքերում, եթե խոսքը զորահավաքային զինծառայության, զորավարժություններին մասնակցելու մասին է, կամավորագրվելուն և մի շարք այլ դեպքերին, կարգավորումները, որպես այդպիսին, բացակայում են: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |