Փաշինյան․ ՀՀ-ն պատրաստ է վերսկսել խաղաղության գործընթացը![]() 9 հոկտեմբերի 2020 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ է վերսկսել խաղաղության գործընթացը` համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների և արտգործնախարարների վերջին հայտարարությունների: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլանված կազմով նիստին։ Նա ներկայացրել է նիստի մասնակիցներին թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ այդ գործողություններն ուղղված են ոչ միայն Արցախի, այլև ՀՀ տարածքի դեմ։ «Մենք այդ գործողությունները գնահատում ենք որպես ադրբեջանա-թուրքական ագրեսիա հայ ժողովրդի դեմ: Մեր անվտանգությունը, ազատությունն ու անկախությունը վտանգված են», - ասել է նա։ Վարչապետը հավելել է, որ ռազմական գործողություններին մասնակցում է ադրբեջանական բանակը, թուրք ռազմական մասնագետներ, ներգրավված են նաև Թուրքիայի կողմից Սիրիայում հավաքագրված վարձկաններ և զինյալներ: Փաշինյանն առանձնակի մտահոգիչ է համարել Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը, ինչը սպառնու է ամբողջովին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Հոկտեմբերի 9-ին՝ կեսգիշերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունները՝ գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով, ինչպես նաև կողմերի արտգործնախարարներին հրավիրել ՌԴ՝ այդ հարցերով խորհրդակցությունների։ Մոսկվայում կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |