ՊՆ․ ՀՀ-ն չի հարվածել Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ, սադրանքի դեպքում ՊԲ-ի պատասխանն անհամարժեք կոշտ կլինի![]() 9 հոկտեմբերի 2020 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Մարտական գործողությունների շրջանում ՊԲ ստորաբաժանումների խոցման համար առկա են հակառակորդի բավարար թիրախներ։ Նախազգուշացում ենք, որ ադրբեջանական զինուժի կողմից բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որևէ սադրանքի դեպքում Արցախի ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ»,-ասվում է գրառման մեջ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |