ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կմեկնարկի 16։00-ին![]() 9 հոկտեմբերի 2020 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները կսկսվեն Մոսկվայում՝ ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով՝ 16:00), հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև խորհրդակցություններ կանցկացվեն արտգործնախարարների մակարդակով: «Արտաքին գործերի նախարարները ժամանում են Մոսկվա, և այսօր նրանք կսկսեն աշխատել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Մենք ակնկալում ենք, որ այս հանդիպումը կսկսվի ցերեկվա ժամը երեքին», - լրագրողներին ասել է Պեսկովը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կեսգիշերին կոչ էր արել դադարեցնել Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունները՝ գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով: Նա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվել են ՌԴ՝ այդ հարցերով խորհրդակցությունների։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |