ՌԴ վարչապետ․ Պետք է անհապաղ դադարեցնել կրակը, պատրաստ ենք աջակցել ԼՂ կարգավորմանը![]() 9 հոկտեմբերի 2020 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանը պատրաստ է աջակցել հակամարտության կարգավորմանը, Երևանում ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում և քայլեր ձեռնարկել հակամարտության դիվանագիտական կարգավորման համար։ «Ռուսաստանը պատրաստ է դրան աջակցել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ»,- ասել է նա։ Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ ԱԳ նախարարների հանդիպումը նախաձեռնել է Մոսկվան։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունները՝ գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |