Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է

Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է

PanARMENIAN.Net - Ստեփանակերտ քաղաքին կրկին հրթիռային հարված է հասցվել, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծորւն Հովհաննիսյանը։

Արցախի մայրաքաղաքի հերթական հրթիռակոծումն Ադրբեջանի կողմից տեղի է ունենում Մոսկվայում մեկնարկած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի մակարդակով և ՌԴ ԱԳ նախարարի մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղում հրադադարի շուրջ խորհրդակցությունների ֆոնին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---