ՄԱԿ-ը կոչ է արել պահպանել հումանիտար իրավունքը ԼՂ խնդրի գոտում![]() 9 հոկտեմբերի 2020 - 18:11 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին պահպանել հումանիտար իրավունքը, թույլ չտալ, որ վնաս հասցվի քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին։ «Հիշեցնում եմ հակամարտության կողմերին, որ իրենք պետք է պահպանեն ստանձնած պարտավորությունները քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների պաշտպանության մասին»,- ասվում է հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես նշել է Բաչելետը, կողմերը պետք է պահպանեն համամասնության սկզբունքը մարտական գործողություններ վարելիս և խուսափեն «մեծ խոցելիության զենքի կիրառումից բնակելի թաղամասերում»։ Նա նաև մտահոգություն է հայտնել կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ։ «Այդպիսի զինամթերքի կիրառումը պետք է անհապաղ կասեցվի»,- ասել է նա՝ կոչ անելով Ադրբեջանին և ՀՀ-ին միանալ Կասետային զինամթերքի վերաբերյալ կոնվենցիան վավերացրած 100 երկրին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Photo. AFP ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |