ՊՆ. Հադրութը գրավելու մասին Ալիևի հայտարարությունը կեղծ է![]() 9 հոկտեմբերի 2020 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Կեղծ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե իր երկրի բանակը գրավել է Արցախի Հադրութ քաղաքը։ «Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Ալիևի հայտարարությունից հետո ռուսական WarGonzo տելեգրամի ալիքում ռուս լրագրողները լուսանկար են հրապարակել ու նշել, որ քիչ առաջ են Հադրութից վերադարձել և այն Արցախի պաշտպանության բանակի հսկողության տակ է։ Իր հերթին, Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը նույնպես հերքել է Ալիևի «հերթական ցննդաբանությունը»: «Իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից: Այսինքն տասնյակ կիլոմետրեր»,- նշել է նա: Քիչ անց ՊՆ-ն նաև տեսանյութ է հրապարակել՝ արված րոպեներ առաջ Հադրութում:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |