Փորձագետ․ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հետևում են ԼՂ հակամարտությանը![]() 9 հոկտեմբերի 2020 - 20:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ռազմաօդային ուժերը հետևում են հայ-ադրբեջանական հակամարտությանը Լեռնային Ղարաբաղում՝ օգտագործելով իտալական Naval Air Station Sigonella բազայի անօդաչու թռչող սարքը, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է հույն ռազմական փորձագետ Բաբեկ Թագվային (Babak Taghvaee)։ Ըստ փորձագետի՝ այդ ԱԹՍ-ն Վրաստանի օդային տարածք է մտել, ապա՝ հեռացել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |