Մինչև 1․5 մլն դրամի տուգանք՝ ռազմական դրությանը չհամապատասխանող լուրեր տարածելու համար 9 հոկտեմբերի 2020 - 20:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ռազմական դրության պայմաններում 700,000-ից մինչև 1 մլն դրամի չափով տուգանք է նախատեսված լրատվական գործունեություն իրականացնողի կողմից տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելու, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելու դեպքում, հայտարարել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանը նշել է, որ 300,000-700,000 դրամի չափով տուգանք է նախատեսված լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելու դեպքում։ «Ռազմական դրության կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողի համար նախատեսվում է 1-1.5 մլն դրամի, լրատվական գործունեություն չիրականացնողի համար 700,000-ից 1 մլն դրամի չափով տուգանք։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |