Դիրիժոր Կուրենտզիսը համերգի հասույթը փոխանցել է Արցախի երեխաների օգնության ֆոնդին![]() 9 հոկտեմբերի 2020 - 21:36 AMT PanARMENIAN.Net - Ծագմամբ հույն, ռուսաստանցի երաժիշտ, դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսորվատորիայիում համերգի հասույթը փոխանցել է Արցախի երեխաների օգնության ֆոնդին։ Համերգին musicAeterna երգչախումբը կատարել է կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի մշակմամբ միջնադարյան բանաստեղծ Գրիգոր Նարեկացու բանաստեղծությունները։ Այս մասին հայտնում է Հայերի ասամբլեան, որն էլ կազմակերպել է դրամահավաքը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |