Հովհաննիսյանը՝ կին հակատանկիստների մասին․ Գետնի վրա շարժվող ճանճն անգամ չի վրիպում նրանցից![]() 9 հոկտեմբերի 2020 - 22:04 AMT PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակում մարտի դաշտում են նաև զինվորական ու կամավոր կանայք, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պատերազմի օրերին տեսել է նրանց հերոսությունները։ Նրա խոսքով՝ ՊԲ-ում հրետանավոր, դիպուկահար, վաշտի հրամանատար կանայք են կռվում։ «Այսօր աչքովս հակատանկիստ 5 կնոջ եմ տեսել՝ ուղղակի հերոսություն կատարող գերպրոֆեսիոնալներ, նրանք շահագործում են Զինված ուժերի ամենալավ հակատանկային միջոցներից մեկը, տեսակը չեմ ասի։ Նրանք իրենց հիանալի են դրսևորում, գետնի վրա շարժվող մեկ ճանճ անգամ չի վրիպում նրանց հակատանկային միջոցներից»,-ասել է նա՝ հավելելով, որ նրանք ամեն օր մարտական խնդիր են կատարում ու հերոսնում։ Հովհաննիսյանը պատմել է, որ ՊԲ-ում նաև ծանոթացել է մի կնոջ հետ, ով 6 ամսական երեխային թողել է մոր խնամքին ու եկել պատերազմ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |