«Ռոման» ՀՀ է ուղարկել 117 տուփ սպորտային հագուստ![]() 9 հոկտեմբերի 2020 - 23:42 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը Հայաստան է ուղարկել 117 տուփ սպորտային հագուստ և պարագաներ, այս մասին հայտնել են ակումբի պաշտոնական կայքից։ Իտալական ակումբի հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթրյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է այդ նորությամբ ու շնորհակալություն հայտնել «Ռոմային»։ «Ամբողջ սրտով շնորհակալ եմ «Ռոմայի» Roma Cares ֆոնդին՝ իմ երկրին հատկացված հումանիտար օգնության համար»,-գրել է Մխիթրյանը։ Նշվում է, որ տուփերն ուղարկվել են ՀՀ-ում «Ռոմայի» ֆան-ակումբին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |