Կանադայի ԱԳՆ․ Թուրքիային հստակ ասել ենք՝ ԼՂ խնդրին այլ պետություններ չպետք է միջամտեն![]() 10 հոկտեմբերի 2020 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան և այլ պետությունները չպետք է միջամտեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, այս մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ զրույցում ասել է Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը, փոխանցում է Reuters-ը: Շամպանը հոկտեմբերի 11-ին մեկնելու է Եվրոպա՝ ԼՂ ճգնաժամը դաշնակիցների հետ քննարկելու։ Կանադայի ԱԳ նախարարը Չավուշօղլուին կոչ է արել օգնել նպաստել իրավիճակի հանդարտեցմանը և խրախուսել Թուրքիայի դաշնակից Ադրբեջանին մասնակցել խաղաղ բանակցություններին: «Ասելիքս շատ հստակ էր՝ Թուրքիան և այլ պետությունները պետք է դուրս լինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից: Մենք վճռական քննարկում ունեցանք, որի ընթացքում ես նրան վճռականորեն ներկայացրեցի Կանադայի դիրքորոշումը», - ասել է Շամպանը: Հոկտեմբերի 6-ին Կանադան որոշեց սառեցնել իր պաշտպանական տեխնոլոգիաների Թուրքիա արտահանումը՝ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում օգտագործման պատճառով։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Photo. AFP ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |