Թուրք քաղաքագետ․ Թուրքիան հետաքրքրված չէ ԼՂ-ում խաղաղությամբ10 հոկտեմբերի 2020 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան հետաքրքրված չէ Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմամբ՝ առանց այնտեղից հայկական զորքի դուրսբերման։ Նման տեսակետ է հայտնել թուրք քաղաքագետ Այդին Սեզերը՝ ընդգծելով, որ այդ երկիրն Ադրբեջանի հիմնական դաշնակիցն է։ Թուրքիան սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններում Ադրբեջանին աջակցում է ոչ միայն քաղաքական, այլև ռազմական առումով. ադրբեջանական օգտագործմանն են հանձնված թուրքական F-16 կործանիչներ և Bayraktar անօդաչու թռչող սարքեր։ «Թուրքիան հանդես է գալիս «հայկական օկուպացիայից ադրբեջանական տարածքների ամբողջական ազատագրման կողմից», չկան որևէ ազդակներ, որ հրադադարը կլինի ամուր, այն հայտարարվել է միայն հումանիտար նպատակով՝ զոհերի մարմինների և գերիների փոխանակման համար»,- ասել է նա, հայտնում է «Կոմերսանտը»։ Հոկտեմբերի լույս 10-ի գիշերը ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մակարդակով պայմանավորվել են կեսօրից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Սակայն հոկտեմբերի 10-ին՝ 12։05-ից սկսած, Ադրբեջանն անտեսել է մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը ու հարձակվել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ, ՊԲ ստորաբաժանումները դիմել են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |