«100%-ով դիտավորյալ էր»․ Սբ Ղազանչեցոցում վիրավորված ռուս լրագրողը` եկեղեցու վրա 2-րդ հարվածի մասին![]() 10 հոկտեմբերի 2020 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա երկրորդ հարվածի հետևանքով ծանր վիրավորված ռուսաստանցի լրագրող Յուրի Կոտենոկը դուրս է եկել կոմայից և պատմել հարվածի պահի մասին։ Նրա խոսքով՝ հարվածն ադրբեջանական կողմը հասցրել է դիտավորությամբ։ «Հարվածը 100%-ով դիտավորյալ էր, դեռ մինչև մեր գալը եկեղեցու վրա 20 րոպե ադրբեջանական անօդաչու սարք էր պտտվում, երբ մտանք եկեղեցի, գրեթե միանգամից հարված հասցվեց»,- նշել է նա տելեգրամյան ալիքում գրառման մեջ Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հարվածել է Շուշիի Սբ Ղազանչեցոց գլխավոր եկեղեցուն։ Երկրորդ հարվածի ժամանակ եկեղեցում գտնվող երեք ռուսաստանցի լրագրող էր վիրավորվել, որոնցից մեկը՝ Յուրի Կոտենոկը ծանր վիրավորվել էր։ Նա վիրահատվել էր Արցախում և տեղափոխվել Երևան, գտնվում էր արհեստական կոմայում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |