Հարությունյանը՝ Հադրութում դիվերսիան հետ մղածներին. «Հաղթանակի կերտողը դուք եք»![]() 10 հոկտեմբերի 2020 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել Հադրութ քաղաքի ուղղությամբ թշնամու դիվերսիոն գրոհը հետ մղած տղաների հետ հանդիպումից։ Նա ասել է, որ հաղթանակի հասցեատերը ժողովուրդն է, բայց կերտողը նրանք են, խոնարհվում է բոլորի առաջ և ուզում է՝ նրանք մի քիչ կազդուրվեն և վերադառնան ծառայությանը։ Հարությունյանն այցելել էր Հադրութ, որի ուղղությամբ հակառակորդը՝ անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել։
ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն ներթափանցման փորձ Հադրութի ուղղությամբ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |