Հակառակորդը հարվածում է Ստեփանակերտին և Շուշիին՝ չնայած հումանիտար հրադադարին10 հոկտեմբերի 2020 - 23:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը կրկին սկսել է հրթիռակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ չնայած հայտարարված հումանիտար հրադադարին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Ըստ տեղեկությունների՝ հարված է հասցվել նաև Շուշիին։ Ստեփանակերտը հրթիռակոծվել էր նաև հոկտեմբերի 10-ի առավոտյան՝ մինչև հրադադարի հաստատման ժամը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ռուս արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վերահաստատել էր իրենց հավատարմությունը՝ նախօրեին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ համաձայնություններին։ ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն մարտեր Հադրութի ուղղությամբ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |