Արցախի ԱԺ-ի կոչը ՀՀ-ին, ՌԴ-ին և Իրանին՝ Հակաահաբեկչական համատեղ կենտրոն ստեղծել11 հոկտեմբերի 2020 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովը կոչ է անում Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոալիցիա՝ տարածաշրջան ներթափանցած ահաբեկիչներին և նրանց խմբավորումներին օպերատիվ և արդյունավետ կերպով ֆիզիկապես չեզոքացնելու համար, փոխանցում են Հայկական միասնական տեղեկատվական հարթակից։ ԱԺ-ից նշել են, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիայի օժանդակությամբ, տարածաշրջան են ներթափանցել միջազգային ահաբեկիչներ և տարատեսակ ծայրահեղ խմբավորումների ներկայացուցիչներ Սիրիայից, Իրաքից, Լիբիայից և այլ տարածաշրջաններից։ Այս մասին բազմաթիվ ապացույցներ կան ու պաշտոնական հայտարարություններ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Սիրայի պաշտոնատար անձանց կողմից։ Արցախից կոչ են անում նաև դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչական խմբավորումների և նրանց ներկայացուցիչների օգտագործումն Արցախի դեմ ռազմական ագրեսիայում և ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոորդինացիոն կենտրոն՝ այս տարածաշրջան ներթափանցած միջազգային ահաբեկիչներին, նրանց տեղաբաշխման կետերը և համապատասխան ռազմակայանները հայտնաբերելու և համատեղ չեզոքացման ծրագրեր մշակելու համար։ Ըստ ԱԺ-ի` Թուրքիայի և Բաքվի իշխանությունների բերած ահաբեկիչները, եթե կարճաժամկետ կտրվածքով սպառնում են Արցախին, ապա երկարաժամկետ կտրվածքով գլոբալ սպառնալիք են և տարածաշրջանային պետություններին, և միջազգային անվտանգությանը, և հենց բուն Ադրբեջանի խաղաղ բնակչության համար: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |