Ոստիկանություն․ 14 արգելված հրապարակում է հայտնաբերվել11 հոկտեմբերի 2020 - 20:39 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ի ժամը 17։00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված 14 հրապարակում, որոնցից 9-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 5-ը՝ լրատվության հետ կապ չունեցողների։ Ինչպես հայտնում է ոստիկանությունը, 11 դեպքով հարուցվել է վարչական վարույթ, 3-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մեկ անձ տուգանվել է 300,000 դրամով, երկու լրատվական՝ 700 հազար դրամով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 մլն 500 հզ դրամով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։ ՀՀ-ում, ռազմական դրությամբ պայմանավորված, մասնավորապես, արգելվել է պարտվողական և սուտ բովանդակությամբ տեղեկատվության տարածումը ու կառավարման օղակների արդյունավետությունը կասկածի տակ դնող, քննադատող կամ հերքող հրապարակումները։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |