Հռոմի պապը դատապարտել է աղոթատեղիների թիրախավորումը

Հռոմի պապը դատապարտել է աղոթատեղիների թիրախավորումը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է եկեղեցիների թիրախավորումը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նկատի ունենալով նաև Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծումը։

Asbarez-ի փոխանցմամբ՝ նա բարձր է գնահատել մարդասիրական նկատառումներով կրակի դադարեցման համաձայնությունը, կոչ է արել պահպանել այդ փխրուն հրադադարը։ Հռոմի պապը ցավ է հայտնել մարդկային կորուստների, տառապանքների, նաև աղոթատեղիների և տների կործանման համար, հրավիրել է աղոթել զոհերի և վտանգված ողջերի համար։

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հարվածել էր Շուշիի Սբ Ղազանչեցոցին` պատճառելով ավերածություններ։ Երկրորդ հարվածի ժամանակ եկեղեցու ներսում եղել են լրագրողներ, որոնցից երեքը վիրավորվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---