ՊՆ․ Հակառակորդը հյուսիսում ու հարավում գրոհել ու հետ է շպրտվել, 2 զրահատեխնիկա ու 1 ԱԹՍ են կորցրել11 հոկտեմբերի 2020 - 22:36 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 11-ին շարունակել են չպահպանել հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը և Արցախի հարավում ու հյուսիսում հարձակումներ են ձեռնարկել ու հետ շպրտվել, հայտարարել է պաշտպանության նախարարույթան խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հյուսիսում 2 զրահատեխնիկա են կորցրել ու հետ շպրտվել, հարավում ևս գրոհը կասեցվել է, խոցվել է 1 ԱԹՍ, որոշ տեղերում պահպանվել է համեմատաբար հանգիստ վիճակ, մեծ տրամաչափի զինատեսակներից խախտումներ չեն գրանցվել, սակայն հնարավոր չի եղել նաև դիակների դուրսբերում և գերիների փոխանակում»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ լիակատար հրադադար է անհրաժեշտ այդ գործողությունների համար։ Հովհաննիսյանը նշել է, որ թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել ադրբեջանցիների ռազմաօդային ուժերի գործողությունները։ Վեց հատ F-16-ի ուղեկցությամբ մարտական ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, դրանք կանխվում են հայկական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Ըստ Հովհաննիսյանի՝ Ադրբեջանը կեղծ տեղեկություններ է տարածում, թե հայկական ուժերը խախտում են զինադադարն ու մեծ տրամաչափի զենքերով կրակում, սակայն դրանով սադրանքի հիմքեր է ստեղծում հետագա գործողությունների համար։ ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն ներթափանցման փորձ Հադրութի ուղղությամբ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |