Մնացականյանը Մոսկվայում կհանդիպաի Լավրովին ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին![]() 12 հոկտեմբերի 2020 - 09:26 AMT PanARMENIAN.Net - Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մնացականյանը Մոսկվայում հանդիպելու է իր ռուս գործընկերոջ Սերգեյ Լավրովի հետ: Նշվում էր, որ դա պաշտոնական այց է, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն տևական ժամանակ է, ինչ իրականացվում էին։ Հակառակորդն հոկտեմբերի 12-ի առավոտյան ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։ ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և թիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկել՝ սպանելով մորն ու նրա հաշմանդամ որդուն, ինչպես նաև 2 այլ քաղաքացիական անձի։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |