Հայ հաքերների գրոհից Ադրբեջանի բանկերից տվյալների մեծ արտահոսք է եղել12 հոկտեմբերի 2020 - 10:03 AMT PanARMENIAN.Net - Տեղեկատվական անվտանգության գծով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մի քանի հայկական հաքերային խումբ համատեղ հարձակումներ են իրականացրել ադրբեջանական բանկային համակարգի վրա։ «Հաքերային հարձակումներից մեկի արդյունքում ադրբեջանական բանկային համակարգից մոտ 520,000 մարդու անձնական տվյալների արտահոսք է տեղի ունեցել։ Հաքերային մեկ այլ խմբի գործողությունների արդյունքում բանկային գործարքների՝ փոխանցումների, տրանզակցիաների, վերաբերյալ տվյալների արտահոսք է եղել»,- ասվում է գրառման մեջ։ Հոկտեմբերի 8-ին Armenian Social Media Army-ի թիմը գործընկերների աջակցությամբ ադրբեջանական 13 հեռուստաալիքով կարողացել էր հեռարձակել հայկական տեսանյութ, որտեղ ներկայացվում է առաջնագծում իրական իրավիճակը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է Այլ մանրամասներ հայտնի չեն Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան |