Արցախի դեմ մարտերին ահաբեկիչների մասնակցության նոր ապացույցներ կան![]() 12 հոկտեմբերի 2020 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ռազմական գործողությւններին վարձկան ահաբեկիչների մասնակցության նոր ապացույցներ են ի հայտ եկել։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը կադրեր է հրապարակել, որտեղ երևում են իրենց «Գորշ գայլեր» անվանող թուրքամետ վարձկաններն ու սիրիացի վարձկանները։ Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն փաստեր էր ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի մասնակցության, վարձկան-ահաբեկիչների ներկայության և վերջիններիս շրջանում առկա խուճապի վերաբերյալ: Մինչև այդ համացանցում է հայտնվել ենթադրաբար Ադրբեջանի կողմից կռվող արաբ վարձկաններից առաջին տեսանյութը, որն ապացուցում է տեղեկությունները, թե ադրբեջանական կողմից Մերձավոր Արևելքից եկած վարձկաններ են կռվում։ Հետազոտող Էլիզաբեթ Ցուրկովը պարզել է, որ վարձկանը 23-ամյա Մուսթաֆա Կանտին էլ «Ալ-Համզա» դիվիզիայի անդամներից։ Նա կռվում է 14 տարեկանից։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |