ԼՂ մարտերում սպանված վարձկանների թիվը 100-ից ավելի է![]() 12 հոկտեմբերի 2020 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների սիրիական դիտարանի տվյալներով` հոկտեմբերի 10-ի դրությամբ Թուրքիայի կողմից մատակարարված 107 սիրիացի զինյալ է սպանվել Ադրբեջանում։ Ըստ դիտարանի` կան նաև բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ։ Նշվում է, որ Ադրբեջան տեղափոխված վարձկանների թիվը հասնում է 1450-ի: Հոկտեմբերի 3-ին դիտարանը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում մարտերի սկզբից ի վեր Ադրբեջանի կողմից կռվող ընդհանուր 64 սիրիացի վարձկան է մահացել։ Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում և սոցցանցերում դրանք հաստատող բազմաթիվ վկայություններ և տեսանյութեր են հայտնվում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |