ՀՀ-ում կորոնավիրուսի 370 նոր դեպք կա և 9 մահ![]() 12 հոկտեմբերի 2020 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 12-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 56,821-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 370-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Նախորդ օրը՝ հոկտեմբերի 11-ը, հանգստյան օր էր, և ոչ բոլոր ախտորոշման կենտրոններն են աշխատել։ Մահվան 9 դեպք է գրանցվել, որից 6-ը՝ կորոնավիրուսից, 3-ն՝ այլ պատճառով, երբ պացիենտի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1026 դեպք կա, այլ պատճառով՝ 306։ Ապաքինվել է ևս 67 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 45,891 է, փաստացի բուժվողներինը՝ 9598 Մեկ օրում թեստավորվել է 1269 մարդ։ Ընդհանուր առմամբ, 327,163 թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |