ԱԳՆ․ ՀՀ-ն վերիֆիկացիոն մեխանիզմների ներդնման կողմնակից է, ցույց տալու` ով է խախտում պայմանավորվածությունը![]() 12 հոկտեմբերի 2020 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Մարդասիրական նպատակով Արցախում կրակի դադարեցման մասին համաձայնությունից հետո Ադրբեջանը շարունակաբար մեթոդիկ կերպով թիրախավորում և հարվածում է խաղաղ բնակավայրերին, քաղաքացիական ենթակառուցվածքներին, իսկ հայկական կողմը ցանկանում է կրակի դադար և տեղում վերիֆիկացիոն մեխանիզմների ներդնում, որոնք ցույց կտան, թե որ կողմը հավատարիմ չէ կրակի դադարին, հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Al Jazeera-ին հարցազրույցում: Նախարարի խոսքով՝ սա կանխամտածված հարձակում է այն ամենի դեմ, ինչին իրենք փորձում էին հասնել կրակի դադարի միջոցով: Ըստ Մնացականյանի՝ Արցախի պաշտպանական ուժերը շարունակելու են վճռականորեն պաշտպանվել: Եվ Հայաստանը եղել և մնում է նրանց անվտանգության երաշխավորը: «Արցախի կառավարությունը, նախագահը բացարձակապես, անվերապահորեն աջակցել են հրադադարին: Կան բազմաթիվ լրջագույն հումանիտար հարցեր, որոնք անմիջապես պետք է լուծվեն: Մարմինների վերադարձը, գերիների վերադարձը պետք է իրականացվի: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է: Հայկական կողմերը՝ Արցախը և Հայաստանը, լիովին շահագրգռված են դրանում: Եվ մենք հավատարիմ ենք կրակի դադարին»,-ասել է նա։ Նախարարը նշել է, որ ադրբեջանցիները հսկայական վնաս են պատճառել քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին կրակի դադարի հաստատման ամբողջ օրը շարունակ։ «Նրանք, ըստ էության, չեն հասկանում՝ ինչ է կրակի դադարեցումը: Կրակի դադարեցումը նրանց իրավունք չի վերապահում սպանել քաղաքացիներին, հարվածներ հասցնել քաղաքացիական բնակավայրերին: Ահա թե ինչ էր տեղի ունենում կեսօրից ի վեր: Եկեք շատ հստակ լինենք այս հարցում: Սա ևս մեկ անգամ առաջ է բերում շատ կարևոր մի հարց. վերիֆիկացիոն մեխանիզմների հարցը: Մենք ցանկանում ենք կրակի դադար, մենք ցանկանում ենք տեղում վերիֆիկացիոն մեխանիզմներ, որոնք կմատնանշեն ոճրագործին, ի ցույց կդնեն այն կողմին, որը հավատարիմ չէ կրակի դադարին: Մենք խոսել ենք այս մասին տևական ժամանակ, և ևս մեկ անգամ ընդգծում եմ դա»,-հայտարարել է նախարարը։ ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Ադրբեջանական կողմը սակայն, կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը չի կատարել՝ հրթիռահրետանային կրակի տակ պահելով Արցախի մայրաքաղաքն ու այլ բնակավայրեր։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |