Սեպտեմբերին Թուրքիան $77 մլն-ի ռազմական արտադրանք է արտահանել Ադրբեջան

Սեպտեմբերին Թուրքիան  $77 մլն-ի ռազմական արտադրանք է արտահանել Ադրբեջան

PanARMENIAN.Net - 2020-ի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են։ Եթե հուլիսին Թուրքիան Ադրբեջան է արտահանել ընդամենը $278,000-ի պաշտպանական և ավիացիոն միջոց, ապա օգոստոսին դրանց գումարը կազմել է $36 մլն, իսկ սեպտեմբերին՝ $77 մլն 167 հազար։

Ըստ Թուրքիայի արտահանման խորհրդի զեկույցի՝ Razm.info-ի փոխանցմամբ, 2020-ի սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտի արտահանման վիճակագրությունում Ադրբեջանն առաջին տեղում է։

Թուրքիան սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններում Ադրբեջանին աջակցում է ոչ միայն քաղաքական, այլև ռազմական առումով. Ադրբեջանն ակտիվ կիրառում է թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքեր։

Հոկտեմբերի 5-ին Կանադան հայտարարել է, որ դադարեցնում է դեպի Թուրքիա ռազմամթերքի արտահանումը, քանի որ այդ երկրի տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում, և պարզելու է՝ ինչպես են դրանք հայտնվել Ադրբեջանում։

Bayraktar անօդաչու թռչող սարքերն արտադրվում են Թուրքիայում, սակայն որոշ բաղադրիչներ, ինչպիսիք են, օրինակ՝ L3 Wescam MX-15D տեսախցիկը և ընկալող-հաղորդող սարքերը, ներմուծվում են Կանադայից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---