Չոմսկի․ Էրդողանն ուզում է Օսմանյան խալիֆայություն ստեղծել![]() 12 հոկտեմբերի 2020 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Քարոզչության մասնագետ, պատմաբան, գիտնական Նոամ Չոմսկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում պատերազմին՝ նշելով, որ Թուրքիայի առաջնորդը փորձում է ստեղծել Օսմանյան խալիֆայություն, իսկ Իսրայելին միայն հետաքրքրում է զենքի վաճառքը, ոչ դրանց զոհերը։ Չոմսկու խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիմնականում փորձում է Օսմանյան խալիֆայության նման մի բան ստեղծել, դառնալ գերագույն առաջնորդ, խալիֆ, իր կշիռը տարածել ամենուր՝ միաժամանակ ոչնչացնելով Թուրքիայում ժողովրդավարության մնացորդները։ Իսկ Իսրայելը հետաքրքրված է միայն զենքի վաճառքով, զենք կվաճառի բոլորին՝ անկախ նրանից, թե ում կսպանեն դրանով․ դա Իսրայելի տնտեսության հիմքն է։ The Armenian Weekly-ի փոխանցմամբ՝ ըստ Չոմսկու՝ իրական ճգնաժամը հասունացել է, երբ Ադրբեջանը թուրքերի աջակցությամբ զինվում էր իսրայելական զենքով։ Ըստ նրա՝ սա միջազգային սրացում է՝ տարօրինակ հարաբերություններով, երկու կողմում էլ Ռուսաստանն է, Իրանն էլ սատարում է Հայաստանին։ «Շատ ուժեր են ներգրավված, և կարող ենք հուսալ, որ միջազգային ջանքեր կներդրվեն, որպեսզի մեղմեն ագրեսիան, քանի դեռ այն չի վերածվել միջազգային պատերազմի»,- ասել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |