Հունաստանի ԱԳՆ․ Թուրքիան տարածաշրջանի խաղաղության ու կայունության խաթարողն է

Հունաստանի ԱԳՆ․ Թուրքիան տարածաշրջանի խաղաղության ու կայունության խաթարողն է

PanARMENIAN.Net - Թուրքիան գործում է որպես տարածաշրջանի խաղաղության և կայունության խաթարող՝ ընդդեմ միջազգային իրավունքի, Եվրոպական Խորհրդի բոլոր եզրակացությունների, հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, փոխանցում է Infoteka24-ը։

«Այսօր տեղեկացրել եմ գործընկերներիս հունական մայրցամաքային շելֆում Թուրքիայի նոր անօրինական գործողությունների մասին: Նաև բացատրել եմ այն, ինչ ակնհայտ է՝ տարածաշրջանի բոլոր խնդրահարույց իրավիճակները՝ Լեռնային Ղարաբաղ, Սիրիա, Իրաք, Լիբիա, Կիպրոս, Արևելյան Միջերկրական ծով, մեկ ընդհանուր գիծ ունեն՝ Թուրքիան է»,-նշել է նա։

Թուրքիան Ադրբեջանին ակնհայտ ռազմական աջակություն է ցույց տալիս Արցախում հրահրված պատերազմում։ Թուքրիայի միջոցով Արցախ են տեղափոխվել ու հայկական զինուժի դեմ կռվում են վարձկան-ահաբեկիչներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---