Բակո Սահակյան. ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը երբեք չեն կարող կասկածի տակ դրվել19 փետրվարի 2009 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետության արտաքին գործերի նախարարության 2008 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը եւ 2009 թվականի անելիքներին: Զեկույցով հանդես են եկել ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների եւ ԱԳՆ առընթեր միջազգային համագործակցության կենտրոնի ղեկավարները:Իր խոսքում երկրի ղեկավարն անդրադարձել է այն խնդիրներին եւ ուղղություններին, որոնք պետք է հիմք հանդիսանան մեր հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հետագա աշխատանքների համար: Այդ խնդիրներն արդյունավետ կերպով լուծելու նպատակով հանրապետության նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ: Մասնավորապես, էլ ավելի ամրապնդել ԼՂՀ ներկայացուցչությունների եւ ԱԳՆ կենտրոնական ապարատի միջեւ կայուն կապը, տեղերում վերակազմավորել ներկայացուցչությունների աշխատանքը` խորացնելով եւ բազմակողմանի դարձնելով համագործակցությունը հայկական համայնքների, տվյալ պետության քաղաքական եւ վերլուծական շրջանակների հետ: Բակո Սահակյանը նաեւ նշել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները: Դրանք են` արտաքին քաղաքականության հավասարակշռվածությունն ու բազմաուղղվածությունը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հետամուտ լինելը, բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնումը` Արցախի` որպես բանակցային լիիրավ կողմի մասնակցությամբ: Նախագահը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Արցախի անկախությունն ու անվտանգությունը այն բացառիկ արժեքներն են, որոնք երբեք չեն կարող կասկածի տակ դրվել: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, Նախագահի աշխատակազմի եւ արտգործնախարարության պատասխանատու աշխատողներ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |