ՊՆ․ Հակառակորդը 3 ԱԹՍ, 1 ինքնաթիռ ու ու 200 զինծառայող է կորցրել, դիվերսանտները Հադրութից հետ են շպրտվել12 հոկտեմբերի 2020 - 22:27 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը շարունակում է չկատարել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը և մշտապես փորձում ապակայունացնել իրավիճակը, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշելով, որ՝ հոկտեբերի 12-ի վաղ առավոտից 3-4 ուղղությամբ մարտական գործողություններ են սկսվել։ Հովհաննիսյանի խոսքով՝ հոկտեմբերի 12-ի ընթացքում հակառակորդի 3 ԱԹՍ է խոցվել, 1 ինքնաթիռ, 3 զրահատեխնիկա և մոտ 200 զինծառայող։ Նա հայտնել է, որ Հադրութի ուղղությամբ դիվերսահետախուզական գործողությունները կասեցվել են, հակառակորդը հետ է շպրտվել, քաղաքը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության տակ։ Արձագանքելով Թալիշ գյուղից ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերի մասին հարցին՝ Հովհաննիսյանը նշել է, որ գյուղը թշնամու վերահսկողության տակ չէ, նրանց զորքերը, սակայն, Թալիշի մատույցներում են։ Հովհաննիսյանը բացատրել է, որ հյուսիսային ուղղությամբ պաշտպանության բանակը զորքերի վերախմբավորում է կատարել և հնարավոր են նման տեսանյութերի հրապարակումները։ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ Արցախում մարտերը շարունակվում են մինչև գիշեր, որոշակիորեն թուլանում ուշ գիշերին, այդ ընթացքում հակառակորդը փորձում է վերադասավորվել ու վաղ առավոտյան կրկին վերսկսում հարձակումը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |