Առաջիկայում Հայաստան կայցելի ԵՄ հանձնակատար Խավիեր Սոլանան19 փետրվարի 2009 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիտեր Սեմնեբիին: Հանդիպմանը մասնակցել են Եվրամիությունում նախագահող երկիր Լեհաստանի` մեր երկրում արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաշ Կնոտեն, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսոֆը, ինչպես նաեւ Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը: Սերժ Սարգսյանը, կարեւորելով Եվրամիության հետ համագործակցության հետագա խորացումը, վստահություն է հայտնել, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունված 2009-2011 թթ գործողությունների ծրագիրը հնարավորություն է տալիս առաջ շարժվել այդ ուղղությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Եվրամիության «Արեւելյան գործընկերության» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, հայ-թուրքական երկխոսությանը, ինչպես նաեւ մեր երկրում բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցերի: Կարեւորելով մեկնարկող «Արեւելյան գործընկերության» տարածաշրջանային համագործակցության բաղադրիչը, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Եվրամիությունը հետեւողական կլինի ապահովելու նախաձեռնության մեջ ներգրավված բոլոր երկրների հավատարմությունն այդ առաջնահերթությանը: Փիտեր Սեմնեբին վերահաստատել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի` առաջիկայում Հայաստան այցելելու մտադրությունը, Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |