ՀՀ-ում կորոնավիրուսի 745 նոր դեպք կա և 8 մահ13 հոկտեմբերի 2020 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 13-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 57,566-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 745-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Մահվան 8 դեպք է գրանցվել, որից 6-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1032 դեպք կա, այլ պատճառով՝ 308։ Ապաքինվել է ևս 427 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 46,318 է, փաստացի բուժվողներինը՝ 9908։ Մեկ օրում թեստավորվել է 2114 մարդ։ Ընդհանուր առմամբ, 329,277 թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա |