Իսրայելի բարձր դատարանը մերժել է Բաքվին զենքի վաճառքն արգելող պետիցիան. Դրանցով գրոհի ապացույցներ չկան13 հոկտեմբերի 2020 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի արդարադատության բարձրագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը և այդ հարցով դատական լսումներ նշանակելը՝ դրանցով Հայաստանի դեմ ռազմական հանցագործություններ անելու ապացույցների պակասի պատճառով։ Ըստ The Jerusalem Post-ի՝ դատական որոշումը չի բացառում ևս մեկ միջնորդություն ներկայացնելու հնարավորությունը, առավել համապարփակ ապացույցներով։ Միջնորդությունը կազմել է ակտիվիստ Էլի Ջոզեֆը, որն այդ հարցով հացադուլ է հայտարարել։ Նա հավաքել է վկայություններ, որոնք փաստում են՝ Ադրբեջանի զինանոցի 60%-ն իսրայելական զենքեր են։ Նա նաև կցել է Amnesty International-ի զեկույցները, որոնք ապացուցում են՝ Ադրբեջանը հայերին սպանելու նպատակով իսրայելական անօդաչու թռչող սարքեր է օգտագործում։ Դատավոր Յոսեֆ Էլրոնի տեսակետով՝ ներկայացված փաստերից գրեթե ոչ մեկը չեն ապացուցում, որ դրանք օգտագործվում են պատերազմում հարձակողական, և ոչ թե միայն պաշտպանական նպատակներով, և չեն բացառում հնարավորությունը, որ դրանք պահվում են պահեստներում։ Ադրբեջանի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի պարկի հիմնական մատակարարը Իսրայելն է։ Բացի ԱԹՍ-ներից, Իսրայելը Ադրբեջանին մատակարարում է նաև այլ զենքեր, այդ թվում` LORA հրթիռային համակարգեր` օպերատիվ-մարտավարական հրթիռներով։ Միայն 2012 թվականին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն Իսրայելի հետ $1.6 մլրդ-ի զենքի գնման պայամանգիր է կնքել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |