Փորձագետ․ Ադրբեջանցիների կորուստների ցանկում 619 չհայտարարված անուն կա13 հոկտեմբերի 2020 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Փորձագետ Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ադրբեջանի Զինված ուժերի չհայտարարած, բայց բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնաբերված կորուստերի անվանացուցակի 5-րդ մասը, որտեղ առայժմ 619 անուն կա, մոտ 60 անուն դեռ մշակվում է։ «Ներկայացնում ենք Ադրբեջանի զինված ուժերի չհայտարարված կորուստների ցուցակի հինգերորդ մասը: Մինչ օրս հնարավոր է եղել հայտնաբերել 619 սպանվածի վերաբերյալ տվյալներ: Եվս 60 սպանվածի տվյալները մշակման փուլում են»,- գրել է նա։ Հովհաննիսյանը նշել է, որ ցուցակի 6-րդ մասը հրապարակվելու է հոկտեմբերրի 13-ի երեկոյան։ Հոկտեմբերի 13-ի առավոտվա դրությամբ, հայկական կողմի հաշվարկով, ադրբեջանական կողմի կորուստները 4900 զինծառայող է կազմում, այդ թվում ՝ վարձկաններ: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՔԿ․ Զինծառայողը մահացել է զորավարժարանում` զինտեխնիկան պատահական բախվել է «Ուրալին» Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը «Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը |