ԱՄՆ-ն ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է արել կատարել հրադադարի պարտավորությունը![]() 13 հոկտեմբերի 2020 - 16:39 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել իրականացնել հրադադարի համաձայնության ընթացքում ստանձնած պարտավորությունները և դադարեցնել քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը, որոնցից են Գյանջան ու Ստեփանակերտը։ Թվիթերյան իր միկրոբլոգում այս մասին գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Նա նաև ցավակցել է զոհերի համար ու նշել, որ իրենք հավատարիմ են ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը։ ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ից ԼՂ գոտում կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Ադրբեջանական կողմը չի կատարել պայմանավորվածությունը՝ հրադադար փաստացի չի պահպանվել, կրակը բոլոր ուղղություններով շարունակվում է։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |