Թբիլիսի․ Ադրբեջանի ինքնաթիռների բեռը, փաստաթղթերով, մարդասիրական է13 հոկտեմբերի 2020 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում, Ղարաբաղում ապակայունացման պահից Վրաստանի կողմից դադարեցվել է ռազմական նշանակության բեռների տարանցումը ցամաքային և օդային ճանապարհով ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Հայաստանի ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան, փոխանցում է Aliq.ge-ն: «Մեկ անգամ ևս ցանկանում ենք հայտարարել, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում: Վրաստանի ունեցած փաստաթղթերի համաձայն՝ չվերթերը, որոնք իրականացվում են Վրաստանի օդային տարածքում, միայն մարդասիրական, քաղաքական բնույթի են և լիովին համապատասխանում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշներին: Չնայած դրան, լրատվամիջոցներում ակտիվացել են շահարկումները, իբր Վրաստանի տարածքով ռազմական փոխադրումներն իրականացվում են քաղաքացիական չվերթերի քողով»,- հայտարարել է նա՝ նշելով, որ խախտում հայտնաբերելու և կայուն ապացույց ունենալու դեպքում Վրաստանը համարժեք կարձագանքի։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |