ԱՄՆ նախագահին հիշեցրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստման մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ համայնքը հիշեցնում է Բարաք Օբամային Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու իր նախընտրական խոստման մասին: Center for Armenian Remembrance-ը մեջբերում է Օբամայի հայտարարությունն, որ նա արել էր իր նախընտրական արշավի ժամանակ: «Երկու տարի առաջ ես քննադատեցի ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին այն բանի համար, որ Վաշինգտոնը ժամանակից շուտ ետ կանչեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին, որը խոսելով 1915թ. հայերի կոտորածի մասին օգտագործել է «ցեղասպանություն» տերմինը: Որպես ԱՄՆ նախագահ ես պաշտոնապես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունըգրում է California Courier-ի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:



ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին գործերի հանձնաժողովը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության մասին 106 բանաձեւին, որը հավաքեց 212 կոնգրեսականների ձայները: Սակայն բանաձեւի վերաբերյալ քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում Ջորջ Բուշի վարչակազմը արգելափակեց:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---