Մնացականյանն ու ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել են` ԼՂ համակարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի![]() 13 հոկտեմբերի 2020 - 21:25 AMT PanARMENIAN.Net - Մոսկվա մեկնած ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Երկուսն էլ ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների հասցեագրման և այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկմանն առնչվող հարցեր: Մնացականյանը ներկայացրել է ԼՂ-ում վերջին զարգացումները՝ ընդգծելով կրակի դադարեցման ռեժիմի լիարժեք հաստատման և դրա ամրապնդման կարևորությունը: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |