ՊՆ․ Արցախի հյուսիսում թեժ մարտեր էին, հակառակորդը հետ է շպրտվել, բայց դիվերսիաների փորձեր է անում13 հոկտեմբերի 2020 - 22:34 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան Արցախի սահմանի ամբողջ երկայնքով լայնամասշտաբ գործողություններ են սկսել, հատկապես թեժ է եղել հյուսիսային ուղղությամբ, ծավալուն հրետակոծությունից հետո հակառակորդն անցել է լայնամասշտաբ հարձակման՝ կիրառելով զրահատեխնիկա, հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ հյուսիսում հոկտեմբերի 13-ի մարտերն ամբողջ պատերազմի ամենաթեժ մարտերից են եղել։ Հայկական ստորաբաժանումներին հաջողվել է հետ շպրտել հակառակորդին՝ պատճառելով էական կորուստներ։ «Մնացած ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են, հակառակորդը որևէ էական առաջխաղացում չունի, չնայած վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը որդեգրել են հետևյալ քաղաքականությունը՝ հետախուզադիվերսիոն գործողություններով մեծ ռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ իրականացնել, դրոշներ պարզելով տարբեր շենքերի վրա՝ փորձելով հոգեբանական ազդեցություն թողնել»,- ասել է Հովհաննիսյանը։ Ըստ նրա` 14-15 օրվա ընթացքում մեկ գնդի առաջիկա խնդրի ծավալով առաջխաղացում ապահոված ադրբեջանական 3-4 բանակային կորպուսները, մեծ հաշվով, «գովելու բան չունեն»։ «Ցանկացած միջազգային ռազմական փորձագետ կհաստատի սա։ Դրանից հետո ոչինչ չի մնում, որ դիվերսանտները ներթափանցեն ու լուսանկարվեն»,- նշել է նա՝ հայտնելով, որ դիվերսանտների ներթափանցումներ են լինում նաև Հադրութում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել |