ԱԳ նախարարը՝ ՌԲԿ-ին․ Չենք կարող հրահանգներ տալ Լեռնային Ղարաբաղին14 հոկտեմբերի 2020 - 10:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԲԿ-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ԼՂ կարգավորման շուրջ բանակցություններին, հայտարարել է, որ հնարավոր չէ բանակցային գործընթացից դուրս թողնել Լեռնային Ղարաբաղը, քանի որ հարցն առնչվում է հենց ԼՂ-ին, հենց ԼՂ բնակչությանը, որն ունի իր ընտրված իշխանությունը։ «Մենք չենք կարող հրահանգներ տալ Լեռնային Ղարաբաղին»,-ասել է նախարարը։ «Ինչպես էլ անվանի ԼՂ իշխանություններին ադրբեջանական քարոզչությունը, կան իրողություններ։ Եվ, ի դեպ, դա ընդունում են բոլորը՝ և համանախագահները, և կողմերը։ Ղարաբաղն ունի իր խոսքը։ Այն, որ նա չկա բանակցությունների սեղանի շուրջ, չի նշանակում, որ մենք չենք աշխատում նրա ներկայացուցիչների հետ։ Բայց եթե ինչ-որ մեկը կարծում է, որ մենք զանգում և հրահագներ ենք տալիս, ապա բոլորովին չի պատկերացնում Հայաստանի, ԼՂ, մեր կյանքի ու մեր հարաբերությունների իրողությունները։ Մենք չենք կարող հրահանգներ տալ Լեռնային Ղարաբաղին, բայց կարող ենք աշխատել նրա հետ»,-ասել է Մնացականյանը։ Նախարարը հավելել է, որ անհնար է մի իրավիճակ պատկերացնել, որ Երևանում կարող են ինչ-որ բան որոշել, ինչ-որ բանի մասին պայամանվորվել և դնել սեղանին առանց ԼՂ համաձայնության։ «Ադրբեջանի քարոզչության համար այս հարցն այդքան սրություն է ստացել, քանի որ իրենց համար շատ կարևոր է ցույց տալ, որ սա «հայ-ադրբեջանական» հակամարտություն է, որտեղ Ղարաբաղ չկա։ Բայց իրողություններն այլ են»,- ասել է նա։ Մնացականյանը նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը նրա անվտանգության ապահովման կարևոր միջոց է։ «Մեր պատկերացմամբ` ԼՂ հարցի լուծումն առաջին հերթին տևական, կայուն և ամուր անվտանգության ապահովումն է՝ մեր հայրենակիցների էքզիստենցիալ, ֆիզիկական անվտանգության ապահովումը։ Այդ հարցում Երևանն ակնկալում է միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը։ Ադրբեջանը` դիմելով ռազմական ճանապարհի, շատ մեծ հարված հասցրեց բանակցային գործընթացին։ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համար ամեն ինչ է արվելու։ Եվ ԼՂ անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից անվտանգությունն ապահովելու կարևոր քայլ է»,- ասել է նա։ Հոկտեմբերի 13-ին Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտությունը՝ որպես կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման կարևոր միջոց: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |