Շոյգուն ՀՀ և Ադրբեջանի ՊՆ ղեկավարներին հորդորել է կատարել հրադադարի պարտավորությունը

Շոյգուն ՀՀ և Ադրբեջանի ՊՆ ղեկավարներին հորդորել է կատարել հրադադարի պարտավորությունը

PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ։ Նա կոչ է արել ամբողջ ծավալով կատարել Մոսկվայում կողմերի ստանձնած պարտավորությունները, գրում է ՌԻԱ Նովոստին։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ գոտում կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Ադրբեջանական կողմը չի կատարել պայմանավորվածությունը՝ հրադադար փաստացի չի պահպանվել, կրակը բոլոր ուղղություններով շարունակվել է։

«Բանակցությունների ընթացքում ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն կոչ է արել գործընկերներին ամբողջ ծավալով կատարել հոկտեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---