Լավրով․ Մոսկվայի կարծիքով՝ շփման գծում պետք է ՌԴ ռազմական դիտորդներ տեղակայվեն14 հոկտեմբերի 2020 - 12:55 AMT PanARMENIAN.Net - ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում պետք է ՌԴ ռազմական դիտորդներ տեղակայվեն շփման գծում, սակայն վերջին խոսքն այստեղ պատկանում է հակամարտության կողմերին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ Լավրովի՝ անհրաժեշտ է նաև, որ զինվորականների գծով հանդիպումներ լինեն՝ ԼՂ-ում կրակի դադարեցման վերիֆիկացիայի մեխանիզմների համաձայնեցման համար։ Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը պետք է զուգահեռ ընթանա արդեն եղած պայմանավորվածությունների հիման վրա։ «Առաջարկները, որ մշակվել են համանախագահների կողմից և շարունակվում են մշակվել, մնում են բանակցային սեղանին։ Դրանց բովանդակությունն արդեն հայտնի է։ Դա Ղարաբաղին մերձակա շրջանների փուլային, աստիճանական ազատումն է՝ ԼՂ անվտանգության ապահովման երաշխիքների պահպանմամբ։ Մինչև Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը պետք է պահպանվի նաև հուսալի կապը ՀՀ և Ղարաբաղի միջև»,- ասել է նա ռուսաստանցի լրագրողներին։ Լավրովը հավելել է, որ վերջին տխուր իրադարձությունները պետք է օգնեն ակտիվացնելու բանակցային գործընթացը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |