Բեգլարյան․ Քչերն են պատկերացնում՝ ինչ տեսակի վայրագություններ են կանխում մեր առյուծ-տղաները

Բեգլարյան․ Քչերն են պատկերացնում՝ ինչ տեսակի վայրագություններ են կանխում մեր առյուծ-տղաները

PanARMENIAN.Net - Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այս հայրենական պատերազմը լի է բազմաթիվ դրական ու հերոսական դրվագներով ու կերպարներով, որոնք պետք է նկատել ու պայքարել դրանց ավելացման ուղղությամբ:

«Շատ քչերն են պատկերացնում, թե ինչ ծավալի ու տեսակի վայրագություններ են կանխել ու կանխում մեր առյուծ-տղաները: Հենց այսօր էլ նրանք մեծ գործեր են արել...»,-գրել է նա։

Նա նշել է, որ սեպտեմբերի 27-ից ինքն ու իր թիմը որքան կարողացել են՝ համեստ ներդրումն են ունեցել Հայրենիքի պաշտպանության գործում:

«Իմ խորագույն երախտագիտությունն եմ հայտնում բոլոր-բոլորին, ովքեր այս կամ այն ձևով ու չափով սրտանց նպաստում են յուրաքանչյուրիս կյանքի ու արժանապատվության պաշտպանության սուրբ գործին՝ դիրքապահ տղաների աներկբա առաջնորդությամբ: Նաև սրտանց ցավակցություններս եմ փոխանցում մեր հերոս զոհերի բոլոր հարազատներին:Ամուր պահենք թիկունքը, և առաջնագիծն էլ ամուր կլինի»,-գրել է նա:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---