Ադրբեջանում առնվազն 119 վարձկան է սպանվել, 78-ի մարմինը տարվել է Սիրիա14 հոկտեմբերի 2020 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների սիրիական դիտարանի աղբյուրներով՝ Սիրիա են տարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից մարտերում սպանված վարձկանների մարմիններ՝ Ադրբեջանից վերադարձող զինյալների խմբաքանակի հետ։ Ըստ դիտարանի՝ Ադրբեջանում ընդհանուր սպանվել է առնվազն 119 զինյալ, նրանցից 78-ի մարմինը տեղափոխվել է Սիրիա։ Ավելի վաղ Telegram ալիքներում ու սիրիական թերթերում տեղեկություններ էին հայտնվել, թե Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ներգրավված սիրիացի վարձկաններն արդեն սկսել են բողոքել մարտերի թեժությունից և հրաժարվում են Լեռնային Ղարաբաղ մեկնել, իսկ նրանց դիակները թաղվում են գաղտնի ու գիշերով։ Մասնավորապես նշվում էր, որ «Սիրիական ազգային բանակի» վարձկանների վերջին 300 հոգանոց խումբը հոկտեմբերի 1-ին Լիբիայից հետ է վերադարձել և հրաժարվել Լեռնային Ղարաբաղ մեկնել։ Նշվում է, որ վարձկաններ հավաքագրելու և նրանց Ադրբեջան ուղարկելու Թուրքիայի ջանքերը դեռ շարունակվում են, սակայն այդքան էլ հեշտ չեն տրվում, քանի որ շատերը հրաժարվում են Ադրբեջան մեկնելուց ՝ բազմաթիվ գործոններից դրդված, որոնցից ամեկաակնառուն աղանդավորական գործոնն է: Միաժամանակ, այլ աղբյուրներ հայտնում են, որ Թուրքիան մոտ օրերին Ադրբեջանի կտեղափոխի «Սուլթան Մուրադ», «Ալ-Համզա դիվիզիայի» և այլ խմբակցությունների մոտ 400 զինյալի։ Ներկայումս Ադրբեջանում սիրիացի վարձկանների թիվը մոտ 1450 է։ Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում և սոցցանցերում դրանք հաստատող բազմաթիվ վկայություններ և տեսանյութեր են հայտնվում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |