Պեսկով․ ՌԴ զինվորականները ստուգում են ՀՀ տարածքին Ադրբեջանի հարվածի մասին լուրը

Պեսկով․ ՌԴ զինվորականները ստուգում են ՀՀ տարածքին Ադրբեջանի հարվածի մասին լուրը

PanARMENIAN.Net - ՌԴ զինվորականները մասնակցում են Ադրբեջանի կողմից անմիջական ՀՀ տարածքին հարվածներ հասցնելու մասին տեղեկությունների ստուգմանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մեր պաշտպանական գերատեսչությունը ստուգում է այդ տեղեկությունը՝ մշտական կապի մեջ է երկու կողմի գործընկերների հետ։ Դուք գիտեք, որ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել երկու կողմի պաշտոնակիցների հետ։ Այդ տեղեկությունն այժմ ստուգվում է և ենթարկվում վերլուծության»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հարցին` եթե այդ տեղեկությունները հաստատվեն, արդյո՞ք դա կնշանակի, որ ուժի մեջ կմտնեն ՀԱՊԿ ինչ-ինչ մեխանիզմներ՝ Կրեմլի ներկայացուցիչն առաջարկել է սպասել արդյունքներին։

«Եկեք սպասենք ստուգման արդյունքներին»,- ասել է նա։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ տարածքի թիրախավորման վերաբերյալ։Խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը՝ ԱԳՆ-ն զգուշացրել է, որ ադրբեջանական կողմի բոլոր գործողություններն արժանանալու են համարժեք պատասխանի՝ ՀՀ ԶՈւ տրամադրության տակ եղած միջոցներով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

Photo. TASS
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---