Իսրայելական ևս մեկ չպայթած հրթիռ՝ Արցախում![]() 14 հոկտեմբերի 2020 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Արցախում ադրբեջանական զինված ուժերին պատկանող և իսրայելական արտադրության հերթական չպայթած հրթիռի բեկորներ են գտնվել։ «Վոեննիյ Օբոզրևատել» տելեգրամյան ալիքի փոխանցմամբ, ենթադրաբար, այն նույնականացվել է որպես EXTended Range Artillery կամ EXTRA տիպի հրթիռ՝ արտադրված IMI Israel Military Industries ընկերության կողմից։ Աղբյուրը նաև լուսանկարներ է փոխանցել չպայթած հրթիռից ու նշել, որ այդ տիպի մարտական հրթիռն ունի 20-150 կմ խոցման հնարավորություն։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |